Ժողովրդական
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Կահիրե
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Ժողովրդական
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Պալյան Ավետիս
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1904
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

  Տպարանը հիմնադրել է Ավետիս Պալյանը 1904 թ·՝ լույս ընծայելու համար իր խմբագրած «Ժողովուրդ» քննասիրական երկշաբաթաթերթը: Այստեղ է տպագրվել 21 էջից բաղկացած «Յայտագիր կանոնագիր համազգային նախնական և երկրորդական երկսեռ վարժարանի 1904-1905 դպրոցական տարի» պրակը: Գրաշարական և նյութական դժվարությունների պատճառով լրագիրն ու տպարանը նույն թվին փակվել են:            

 Գրակ·  Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.-Կահիրե, 2012, թիվ 22, 50; Գարտաշյան Ա., Նյութեր Եգիպտոսի Հայոց  պատմության համար, Գ. հատոր.- Վենետիկ, 1982.- էջ 409; Հայ մամուլը  Եգիպտոսի մէջ, Տոքտ· Ս·Ն·Պայրամեան.- Կահիրե, 2005.- էջ 24; «Ժողովուրդ».- Կահիրե,1904, թիվ 11,15/16 

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան