Արմավենի
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Կահիրե
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Արմավենի
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Մուրադյան Աբրահամ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1865
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

   Տպարանը հիմնադրվել է 1865-ին՝ Աբրահամ Մուրադյանի նախաձեռնությամբ: Նա Ֆրանսիայից իր հետ բերած տառերով լույս է ընծայել իր խմբագրած առաջին եգիպտահայ կիսամսյա համանուն լրագիրը: Լույս է տեսել միայն 4 համար: Մուրադյանի Եգիպտոսից մեկնելուց հետո լրագրի հրատարակությունը դադարել է ու տպարանը փակվել:

  Գրակ· Յ. Խ.Թոփուզյան: Եգիպտոսի հայկական գաղութի պատմութիւն (1805-1952).- Երևան, 1978.- էջ 96:

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան