Մահտեսի Մարկոսի
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Թուրքիա
ՔԱՂԱՔ
(CITY)
Զմյուռնիա (Իզմիր, Իզմիտէ)
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Մահտեսի Մարկոսի
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Մահտեսի Մարկոս /Քեշիշ/
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1759-1762թթ.
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
3 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)
Մահտեսի Մարկոսը Ազատենց Սարգիս Ապուչեխցու թոռն էր, Կ.Պոլսի տպարաններից մեկի աշխատողներից, որ Աստապատցի Աբրահամ եպիսկոպոսի կողմից հրավիրվել էր Զմյուռնիա։ Տպարանը հաստատված էր առաջնորդարանին կից, որն էլ հոգում էր հրատարակչական ծախսերը. նյութապես աջակցել է նաև տիրացու Հոհան Սյունեցին։ Մահտեսի Մարկոսի տպարանում լույս է ընծայվել 3 գիրք։ Գործակիցներն են Սիմեոն վրդ. Երևանցին, մշակութային գործիչ Մեսրոպ Գանձակեցին,Մահտեսի Սիմոնը, Մնացական Մարգարյանը, գրաշար տիրացու Հովհաննեսը, մրազարկ(թանաք տվող) Մահտեսի Իգնատիոսը։ 1763թ. Կաթողիկոս ընտրված Սիմեոն Երևանցին, ցանկանալով Մայր Աթոռում տպարան հիմնել, դիմում է Զմյուռնիո առաջնորդ Ղուկաս վարդապետին, որ իրեն փոխանցի Ամստերդամում պատրաստված, բայց չգործածված տառերը, ապա կարգադրում է, որ Մարկոսն իր տպարանով տեղափոխվի Էջմիածին, սակայն վերջինս չի հնազանդվում, և նրա արարքը անպատիժ չի մնում։ Այդ թվականից դադարում է տպարանի գործունեությունը։
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան