Հակոբ Շահամիրյանի
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Հնդկաստան
ՔԱՂԱՔ
(CITY)
Մադրաս
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Հակոբ Շահամիրյանի
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Շահամիր Սուլթանում /Սուլթանումյան/ Շահամիրյան
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1772-1784թթ.
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
7 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)
Հնդկահայ գաղութի առաջին հայկական տպարանն է: Պարսկաստանում ծայր առած կրոնական, քաղաքական ու տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով Նոր Ջուղայից Հնդկաստան են տեղափոխվում երևելի ու ազդեցիկ շատ հայ վաճառականներ, հաստատվում Կալկաթա, Մադրաս, Սուրաթ քաղաքներում և շատ չանցած բարեկեցիկ ու ապահով կյանքի պայմաններ ստեղծում: Հարուստ հնդկահայերը հոգ էին տանում ոչ միայն իրենց հայրենակիցների մշակութային կյանքի կազմակերպման, այլև քաղաքական, ազգային-ազատագրական ծրագրեր կազմելու և քարոզելու ուղղությամբ: Հարուստ վաճառական Շահամիր Սուլթանում Շահամիրյանը որդու` Հակոբի անունով Մադրասում բացում է առաջին հայկական տպարանը Հնդկաստանում` սկիզբ դնելով հնդկահայ տպագրությանը, որը հայոց գրահրատարակության պատմության մեջ առանձնանում է քաղաքական ուղղվածության գրքերի հրատարակությամբ: Հետագայում Մադրասի գաղութը թուլանում է, իսկ Շահամիրյանների ընտանիքն էլ տեղափոխվում է Մալակա։
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան