Ղեւոնդ քհնյ. Փափազեան
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Ալեքսանդրիա
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Ղեւոնդ քհնյ. Փափազեան
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Փափազյան Ղևոնդ քահանա
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1888-1899
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

   Տպարանը հիմնադրել է Տ. Ղևոնդ քհնյ. Փափազյանը 1888 թ.:  Նա սիրողական հակում ունենալով գրաշարության արվեստի նկատմամբ, ձեռք է բերել տպագրական գրերի մի հավաքածու ու բերել Եգիպտոս և Անտոն Ռշտունիի խմբագրությամբ ու Վահան Մամասյանի վարչական գործակցությամբ՝ Ալեքսանդրիայում հրատարակել  տեղի առաջին հայատառ «Նեղոս» լրագիրը:

Այս  տպարանում լույս է տեսել 60 էջից բաղկացած եգիպտահայ առաջին գրքույկը՝ Մկրտիչ Թյությունջյանի «Դատապարտյալն Շուշան» անվանումով վիպակը:

Փափազյան քահանայի Եգիպտոսից մեկնելու և գրաշար չլինելու պատճառով, դադարել է նաև «Նեղոս»ի հրատարակությունը:


  Գրակ· Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.-Կահիրե, 2012, թիվ 1; Խ. Թոփուզյան: Եգիպտոսի հայկական գաղութի պատմություն (1805-1952).- Երևան, 1978.- էջ 196

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան