Արաքս
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Ալեքսանդրիա
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Արաքս
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ Արամ Ստեփանեան
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Ստեփանյան Արամ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1900-1901, 1921-1965, 1970-
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Տպարանը հիմնադրվել է 1900 թ. Կահիրեում, որի սեփականատերն ու տնօրենն էր Արամ Ստեփանյանը: Կարճ ժամանակ անց տպարանը փակվել է և գրասեր երիտասարդ տնօրենի ջանքերով տեղափոխվել Ալեքսանդրիա: 1916-1917 թթ. նա, տեղի գրասեր ուսանողների միությունների հետ, լույս է ընծայել «Արաքս» անվանումով լրագրի երեք համարներ: Ստեփանյանը եղել է 1915թ. հիմնված «Արեւ» լրագրի գրաշարապետը և մի տասնամյակ անց, 1925 թ., նախաձեռնել է «Արաքս» անկախ շաբաթաթերթի հրատարակությունը: Տպարանը վերանվանվել է «Արաքս» կամ «Հայկական  տպարան Արաքս»: Տպարանում տպագրվել են տարբեր լեզուներով գործեր: Արամ Ստեփանյանը Երուսաղեմ ուխտագնացության ժամանակ հանկարծամահ է եղել: «Արաքս» շաբաթաթերթի խմբագրությունը ստանձնել է նրա որդին՝ Շավարշ Ստեփանյանը, ով մինչև 1965 թ. ապահովել է թերթի և «Գրպանի Տարեցոյց»ների (1941-1956) հրատարակությունները: 1970 թ. տպարանի տնօրինությունը ստանձնել է «Զինկոկրաֆ Ժիրայր» հաստատության տեր Ժիրայր Ասորյանը և մինչ այսօր գործում է հայր և որդի Ժիրայր և Լևոն Ասորյանների սեփականությամբ և ղեկավարությամբ: Այստեղ լույս են տեսել «Փիւնիկ»ի համարները (1901-1903), «Ազատ Խօսք»ի տետրերը (1902-1903), «Արարա» (1925-1965), «Արաքս» (1925-1965) և այլ պարբերականներ ու լրագրեր, նաև Մարտիրոս Ոսկյանի «Եգիպտահայ Տարեցոյց»ը (1919), «Արաքս Մատենաշար»ի 22 վիպային հատորները՝ Շավարշ Ստեփանյանի թարգմանությամբ (1927-1940) և «Գրպանի տարեցոյց»ները (1941-1956):

   

Գրակ· «Ազատ բեմ» լրագիր.-Ալեքսանդրիա, 1904; Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.-Կահիրե, 2012.- էջ 270; Հայ մամուլը Եգիպտոսի մէջ, Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.- Կահիրե, 2005

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան