Ֆոն Վեյսքհոպֆենի և Լիտկեի
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Ռւսաստան
ՔԱՂԱՔ
(CITY)
Աստրախան
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Ֆոն Վեյսքհոպֆենի և Լիտկեի
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Յ. Ֆոն Վեյսքհոպֆեն և Կ.Շավերդով
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1815-16թթ.
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
1 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)
Նախաձեռնողները Աստրախանի կաթոլիկ համայնքի ներկայացուցիչներն էին՝ արական գիմնազիայի գերմաներենի և ֆրանսերենի ուսուցիչ Յոզեֆ Ֆոն Վեյսքհոպֆենը և հայ կաթոլիկների ղեկավար Կլեմենտ Շավերդովը։ Յոզեֆ Ֆոն Վեյսքհոպֆենը 1813թ. հրատարակում է <Восточные известия> շաբաթաթերթը` Կազանից հետո գավառական երկրորդ մամուլը Ռուսաստանում: Նա առաջարկեց զուգահեռ տպագրել նաև թերթի հայերեն տարբերակը: Հայկական առաքելական եկեղեցին հրաժարվեց կաթոլիկներին վաճառել թեմական հին տպարանը: Յ.Ֆ. Վ.-ին աջակցող հայերը տեղացի վարպետ Կ. Սերեբրյակյանին պատվիրեցին հայկական տառեր և 1815թ. Տպագրեցին <Российско-армянскийх букварь>-ը, իսկ 1816թ. նույն տպարանում<Восточные известия> շաբաթաթերթի հայերեն տարբերակը «Արևելյան ծանուցմունք»-ը` հայերեն առաջին լրագիրը Ռուսաստանում/27 համար/: 1816թ. Տպարանը դադարում է գործել Յ.Ֆ. Վ.-ի հանկարծահաս մահվան պատճառով:
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան