Յուսաբեր
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Կահիրե
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Յուսաբեր
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Մեոթեմետյան Արմենակ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1913-2008
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Տպարանը հաստատվել է 1913թ·՝ «Յուսաբեր» օրաթերթի հիմնադիր Արմենակ Մեոթեմետյանի նախաձեռնությամբ՝ համանուն թերթի հրատարակության նպատակով: Վարչական պատասխանատուն եղել է Գևորգ Չեքիճյանը (1927-1948), գրաշարապետը՝ Արտաշես Ազապլարը: 1945-ից տպարանին հովանավորել է   «Յուսաբեր» մշակութային ընկերակցությունը: 1952 թ. տպարանը տեղափոխվել է թերթի ժամանակակից շենք և զինվել նորագույն տպագրական սարքավորումներով: «Յուսաբեր» տպարանում են լույս տեսել համանուն  ամսագիրը (1944-1948): Հրատարակվել են «Յուսաբեր» Մատենաշարի 1923-ից սկսած հարյուր հատորները, տարեկան օրացույցներ, բազմաթիվ գրքեր, կանոնագրեր, տեղեկագրեր և ձեռնարկ-հանդիսությունների հայտագիր պրակներ: Տպարանի աշխատանքները դադարել են 2008 թ·:

  Գրակ· «Յուսաբեր» երկօրեայ.- Գահիրէ, 1913, թիւ 89; Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.-Կահիրե, 2012.- էջ 268; Հայ մամուլը Եգիպտոսի մէջ, Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.- Կահիրե, 2005.- էջ 84, 92  

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան