Եղիշե Թորոսյան
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Կահիրե
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Եղիշե Թորոսյան
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Թորոսյան Եղիշե
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1900-1914
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

   Տպարանը հիմնադրել է Եղիշե Թորոսյանը 1900 թ. և անվանել իր վաղամեռիկ դստեր՝ Արշալույսի անունով: Տպարանը ճանաչված է եղել նաև «Արշալոյս լրագրի տպարան», «Ժողովրդական տպարան» և «Տպարան թղթավաճառատուն - Արշալոյս» անվանումներով: Ըստ Թէոդիկի՝ այս տպարանը Ե·Թորոսյանը հիմնադրել է 1897 թ.: Այս տպարանում է աշխատել հիմնադրի կինը՝ Մաքրուհի Քյուչյուքյանը, ով հայտնի էր իբրև ճանաչված երրորդ հայ գրաշարուհին հայկական տպարանական շրջանակներում: Տպարանի վարիչ-մատակարարը եղել է Գևորգ Փափազյանը: Դժվար նախաքայլերից հետո տպարանը ունեցել է շեշտակի առաջընթաց և տպագրել է տարբեր լեզուներով գրքեր, թերթեր և կատարել առևտրական հրատարակություններ: Այս տպարանում են տպագրվել Ս. Ֆելեկյանի «Սասուն և Զեյթուն» (1900), «Կանոնագիր որբասիրաց ընկերութեան Հայոց ի Գահիրէ», «Ազգային Սահմանադրութիւն Հայոց», Խրիմյանի «Վերջալոյսի ձայներ» (1901), «Հարց պատասխաններ» (1903), «Նուպար փաշա» (1904), մի «Հիշատակարան»՝ նվիրված Ալեքսանդրիայում Նուպար Փաշայի արձանի բացման հանդիսության առթիվ (1904) և այլ ստեղծագործություններ: Տպարանում լույս են տեսել «Արշալոյս» (1900-1905/1908-1914) լրագիրը, «Ժողովուրդ» (1904), «Հորիզոն» (1906) պարբերակնները:

   Եղիշե Թորոսյանը 1897-1899 թթ. եղել է Կահիրեի Խորենյան վարժարանի երաժշտության ուսուցիչը:

  Գրակ· «Արշալոյս» լրագիր.-Կահիրե, 1900, թիվ 76; «Արշալոյս» լրագիր.-Կահիրե, 1914, թիվ 25; Թէոդիկ: Տիպ ու Տառ, Կ. Պոլիս, 1912.- էջ 188; Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.-Կահիրե, 2012.- էջ 267;  Յ. Խ. Թոփուզյան: Եգիպտոսի հայկական գաղութի պատմություն (1805-1952).- Երևան, 1978.- էջ 199; Գարտաշյան Ա., Նյութեր Եգիպտոսի Հայոց  պատմության համար, Բ. հատոր.- Վենետիկ, 1982.- էջ 457; Հայ մամուլը Եգիպտոսի մէջ, Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.- Կահիրե, 2005.- էջ 16, 24, 40

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան