Մատթէոս Ծարեցի
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Նիդերլանդներ
ՔԱՂԱՔ
(CITY)
Ամստերդամ
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Մատթէոս Ծարեցի
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Մատթէոս Ծարեցի
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1660
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
(ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)

«Մատթէոս Ծարեցի» տպարանը հիմնադրվել է 1660թ. Ամստերդամում` Մատթէոս Ծարեցու կողմից: Նա, Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի հանձնարարությամբ, 1656թ. Էջմիածնից ուղևորվում է Արևմտյան Եվրոպա` գաղութահայության նյութական օժանդակությամբ այնտեղ հայկական մի տպարան հիմնելու` հայերեն «Աստվածաշունչը» և այլ գրքեր տպելու համար: 1658թ. Ծարեցին hասնում է Ամստերդամ և տեղի հայ գաղութի օժանդակությամբ ձեռնամուխ լինում տպարանի ստեղծմանը 1660թ.:  Նրա պատվերով տպարանի տառերը պատրաստել է այն ժամանակ ամբողջ Եվրոպայում իրենց տպագրություններով հռչակ հանած տպագրիչ-հրատարակիչ Էլզեվիր եղբայրների փորագրիչը` Խրիստոֆել վան Դեյկը: Սակայն Ծարեցուն վիճակված չէր տեսնելու դժվարությամբ ստեղծած իր տպարանի պտուղները: 1661թ. նա վախճանվում է և նրա սկսած գործը շարունակում են ուրիշները: Այս տպարանում աշխատել ու գործել են անձնազոհ և խանդավառ մարդիկ, որոնց շարքում, որպես կենտրոնական դեմք, հարկ է հիշել Ոսկան Երևանցուն: Այս տպարանում տպագրված «Աստվածաշնչի» բարձրորակ տպագրությունը արժանացել է ֆրանսիական Լյուդովիկոս XIV թագավորի հատուկ ուշադրությանն ու հավանությանը (1666): Այստեղ է տպագրվել Մովսես Խորենացու «Հայոց պատմության» առաջին հրատարակությունը (1695), Առաքել Դավրիժեցու «Պատմություն»ը (1669), Ղուկաս Վանանդեցու «Համատարած աշխարհացոյց» քարտեզը (1695), եվրոպացի առաջին հայագետ Սկրոդերի «Գանձ Արամեան լեզուի» ուսումնասիրությունը (1711) և մի շարք այլ  ստեղծագործություններ:

 
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան