Աֆրիքըն փրէս
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Կահիրե
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Աֆրիքըն Փրէս
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Թերզյան Պերճ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1969
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Տպարանը հիմնադրել է Պերճ Թերզյանը 1969 թ.: Նա նաև տպարանի տնօրենն էր: Այստեղ լույս են տեսել Հ.Բ.Ը.Միության «Տեղեկատու» պարբերականի 1976-1981 թթ. համարները: Տպագրվել են նաև «Տեղեկատու»ի համարներից  հոդվածների  «Յավելված» պրակները, Պերճ Թերզյանի հեղինակած, համադրած և մեկենասությունը ստանձնած հրատարակություններ: Տպարանը մասնագիտացված էր խավաքարտե տուփերի և զանազան տեսակի քարտերի նորագույն չափանիշներով գունավոր տպագրությամբ:

 Գրակ· Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.- Կահիրե, 2012.- էջ 267; Հայ մամուլը Եգիպտոսի մէջ, Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.- Կահիրե, 2005.- էջ 290

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան