Արեւ
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Ալեքսանդրիա, Կահիրե
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Արեւ
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Զեյթունցյան Վարդավառ
Թորիկյան Միքայել
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1918-1993
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Տպարանը  հիմնադրվել է 1918 թ. Ալեքսանդրիայում և մինչև 1924 թ. տպագրել  «Արեւ» երկօրյան: 1924-ին տեղափոխվել է Կահիրե: Տպարանում, բացի հայ գրաշարներից, կային նաև հայերեն գրաշարություն կատարող եգիպտացիներ: Տպարանի վարչական ղեկավարներն էին Վարդավառ Զեյթունցյանը (1929-ից), Միքայել Թորիկյանը, Մարո Սագսյանը և Օլգա Գաբրիելյանը: «Արեւ» լրագրի և «Հայ Ազգային հիմնադրամ»ի հրատարակությունների կողքին, տպարանում լույս են տեսել ավելի քան 150 հայերեն հատորներ, տպվել են ձեռնարկությունների հայտագրեր, ծանուցումներ և զանազան բնույթի առևտրական գործառություններ: Նյութական դժվարությունների և մարդուժի պակասի պատճառով 1993 թ. տպարանը փակվել է:

Գրակ· «Հայհամար Եգիպտոսի եւ Սուդանի».-Կահիրե, 1939, Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.-Կահիրե, 2012.- էջ 267; Յ.Տէր-Պետրոսեան: «Արեւ» օրաթերթի մատենագիտութիւն.- Գահիրե, 1990.- էջ 85-93, 94, 116:

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան