ԵՐԿԻՐ | Եգիպտոս |
ՔԱՂԱՔ | Կահիրե |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ | Լուսաբեր-Արեւ |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ | Լուսաբեր |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ | Փաշայան Կարապետ |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ | 1904-1913 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ | (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
Այս տպարանը շարունակությունն է Ալեքսանդրիայում Կարապետ Փաշայան խանի նախաձեռնությամբ
հիմնադրված «Լուսաբեր» տպարանի, որը աշխատում էր Կիպրոսի որբանոցից բերված տառերով: 1904 թ. տեղափոխվում է Կահիրե, որտեղ գործում է Նազարեթ Քեչեճյանի, Վահան
Քյուրքճյանի և Հարություն Ճեպեճյանի արտոնատիրությամբ: 1909 թ. տպարանը վերանվանվել է «Լուսաբեր-Արեւ», ուր տպագրվել է համանուն
թերթը: Այս տպարանում են տպագրվել Ագնիս Մ·-ի
«Երկրաշինութեան պէտքը» 36 էջից բաղկացած գրքույկը (1910), «Կանոնագիր Մեսրոպյան Ուսոմնասիրաց
Ընկ·» (1906) աշխատությունները: Գրակ· Հայ
գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.-Կահիրե, 2012, թիվ 101; Թէոդիկ: Տիպ ու
Տառ.- Կ·Պոլիս, 1912. - էջ 189; «Լուսաբեր-Արեւ», երկօրեայ.- Կահիրե, 1912, թիվ 24 |
|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ | Հայաստանի ազգային գրադարան |