Ռուբեն Քյուրքչյանի (Ռուբեն Քյուրքչյան և Օգսեն Խոճասարյան)
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Թուրքիա
ՔԱՂԱՔ
(CITY)
Կ.Պոլիս (Իսթանպօլ, Սթամպօլ, Սթամպօլտա)
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Ռուբեն Քյուրքչյանի (Ռուբեն Քյուրքչյան և Օգսեն Խոճասարյան)
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1855-1875
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
155 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)
Նախնական կրթությունը ստացել է Գում Գաբուի թաղային վարժարանում: Նա աշակերտել է Հովհաննես Մյուհենտիսյանին, որից սովորել է գրերի ձուլման արվեստը: Տպագրության մեջ հմտանալով, բացել է երկու տպարան: Մյուս տպարանը եղել է (Ռուբեն Քյուրքչյան և Օգսեն Խոճասարյան): Երկու տպարանների համար կարողացել է տառեր ձուլել և հասցնել տպարաններին: Նրա պատվիրած տպագրական մեքենաները Եվրոպայից հասել են Կ. Պոլիս իր մահից հետո: Իր հրատարակած գործերը փայլում էին իրենց մաքուր տպագրությամբ: Նա վարել է նաև Կ. Պոլսի Գում Գաբուի Մայր եկեղեցու թաղային խորհրդի ատենապետի պաշտոնը: Այս տպարանում է տպագրվել «Ճերիտէի թիճարէթ» երկշաբաթաթերթը 1857-1858թթ., «Մեղու» կիսամյա հանդեսը 1857-64թթ.: Ռուբեն Քյուրքչյանի տպարանում տպագրվել է քերականության գրքեր, Ազգ. սահմանադրութիւն, եկեղեցական, տեղեկագրքեր,դասագրքեր և այլն: Իր հիմնած տպարաններում 1855-1875թթ. տպագրվել է 155 գիրք:
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի Ազգային գրադարան