Նեղոս
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Կահիրե
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Նեղոս
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Չիլինկիրյան Արմենակ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1935-1952
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 Տպարանը հաստատվել է 1932 թ·՝ տեր և տնօրեն ունենալով Արմենակ Չիլինկիրյանին՝ («Արեւ»ի նախկին գրաշարապետը): Տպարանի գրաշարներից էր Արմենակ Արսլանյանը: Այստեղ լույս են տեսել «Հայ դպրոց» (Բ. հատոր, 1935) և «Հազարումէկ գիտելիքներ» (1938) պարբերականները, նաև «Էջեր Հայ Գրականութենէն» (Ա. հատոր, 1942) և «Նեղոս» մատենաշարի հատորների շարքը: Հետագայում տպարանը փոխանցվել է Պերճ Թուղլաճյանին:

  Գրակ· Հայահամար Եգիպտոսի եւ Սուդանի.-Կահիրե, 1939.- էջ 94, 163; Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.- Կահիրե, 2012.- էջ 268;  Հայ մամուլը Եգիպտոսի մէջ, Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.- Կահիրե, 2005.- էջ 196, 212, 238

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան