Հայ ձայն
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Սիրիա
ՔԱՂԱՔ
(CITY)
Հալեպ
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Հայ ձայն
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Սեդրակ Կեպենլյան
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1918
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
(ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)

Հիմնադրվել է Սիրիայի Հալեպ քաղաքում Սեդրակ Կեպենլյանի կողմից 1918թ.: Ըստ Ա. Տեր Խաչատրյանի` Մարտիրոս Տեր-Ստեփանյանը 100 օսմանյան ոսկի վճարելով Հովսեփ և Միշել Աճեմյան եղբայրներին՝ գնել է մի տպարան և այն տրամադրել Ս. Կեպենլյանին: Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Ս. Կեպենլյանը վարձել է Պիլեզիքճյան ընտանիքի տան երկու սենյակները, գտել մամուլ, տառեր և հիմնել վերոհիշյալ տպարանը: Այստեղ է հրատարակվել սիրիահայ տպագիր հայերեն առաջին թերթի` «Հայ ձայն»-ի առաջին թիվը (1918, նոյեմբ.): Սակայն անհայտ է, թե Ս. Կեպենլյանի տպարանը ի՞նչ սարքերով է աշխատել, քանի՞ գրաշար է ունեցել և ո՞վ է սրբագրել հոդվածները:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան