ԵՐԿԻՐ | Եգիպտոս |
ՔԱՂԱՔ | Ալեքսանդրիա |
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ | Կամպէթա-Րաֆֆի |
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ | |
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ | Փաշայան Կարապետ Հ. |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ | 1902-1907 |
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ | (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ) |
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ |
Տպարանը հիմնադրել է Կարապետ Յ. Փաշայանը
1902 թ.: Այստեղ լույս են տեսել «Ազատ խօսք»ի տետրերը (1904), Հ.Բ.Ը.Մ.ի «Կանոնագիր»ը
(1906) և «Տարեկան տեղեկագիր»ը (բ. հատոր, 1908): Հրատարակվել են նաև Կարապետ Փաշայան
Խանի «Դպրոցական առողջապահություն» (1905), «Վիպական հաւաքածոյ»ների 5 հատորները
(1906) և Ղևոնդ եպիսկոպոս Շիշմանյանի «Իմ աքսորի կեանքը» (1906): 1907 թ. այս տպարանը գործել է մի խումբ երիտասարդների
ղեկավարությամբ՝ «Րաֆֆի» անվանումով, որտեղ տպագրվել է Հ.Բ.Ը.Մ.ի «Կանոնագիր»ը, «Տարեկան Տեղեկագիր»ը (1907) և Առանձարի «Փրկիչներ» թատերախաղը
(1907): |
|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ | Հայաստանի ազգային գրադարան |