Գասպար Սահրադյան և Թադեոս Համազասպյան
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Իտալիա
ՔԱՂԱՔ
(CITY)
Վենետիկ
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Գասպար Սահրադյան և Թադեոս Համազասպյան
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Գասպար Սահրադյան և Թադեոս Համազասպյան
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1686-1687
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
2 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)
Վենետիկում տեղի հայ վաճառականներից մեկի` Ջուղայեցի Խոջա Սահրատի որդի Գասպարի հետ,ձեռնամուխ են լինում հայերեն գրքերի տպագրությանը:Առաջինը տպագրության են հանձնում «Խորհրդատետր», որը լույս է տեսնում 1686-ին: Ըստ երևույթին Համազասպյան-Սահրատյանի «նորակերտ» տպարանը կից է եղել իտալացի Ջիակոմո Մորետիի տպարանին, կամ նրա անվանական իրավասության տակ, քանի որ գրքի վրա պաշտոնապես դրոշմված է վերջինիս անունը, հրատարակության թույլտվության հետ միասին, իտալերեն լեզվով: Նույն թվականին լույս են ընծայում մի «Ճաշոց» առաջին տպագրությամբ,երկու հատորի մեջ: Հետևյալ 1687-ին Սահրատյանի տպարանից լույս է տեսնում Հովհաննես Հոլովի «Խոկումն քրիստոնէական» մի թարգմանական հոգևոր գիրք, որից հետո տպագրության ասպարեզից հեռանում է ինքը «ազնվատոհմ» Գասպարը: Մեզ է հասել «Ոտանավոր Պատմութիւն Պետրոս աւագ գօնսուլին Հայոց» երկը, գրված 1668-ին, որը լույս է տեսել «Հանդէս ամսօրեայ» պարբերականում 1887թվականին Վիեննայում:
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան