Տետեյան եղբ.(Տետեյան, Տիգրան Հարություն Տետեյան, Հարություն Տետեյան)
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Թուրքիա
ՔԱՂԱՔ
(CITY)
Զմյուռնիա (Իզմիր, Իզմիտէ)
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Տետեյան եղբ.(Տետեյան, Տիգրան Հարություն Տետեյան, Հարություն Տետեյան)
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Հարություն Տետեյան
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1851-1893թթ.
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
260 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)
Ստեփան, Սարգիս, Հարություն, Կարապետ, Հակոբ Տետեյան եղբայրները մեկտեղեցին իրենց մտավոր և նյութական կարողությունները՝ Զմյուռնիայում 1851թ. գրահրատարակություն կազմակերպելու համար։ Հարություն Տետեյանը, որ տեղի Մեսրոպյան վարժարանի շրջանավարտներից էր և ժամանակի զարգացած ու առաջադեմ մտավորականներից մեկը, թույլտվություն-արտոնագիր ստացավ՝ Զմյուռնիայի Հայոց թաղում տպարան բացելու։ Նա Վենետիկի, Վիեննայի ու Կ. Պոլսի տպարաններից հայկական տառեր բերել տվեց, սակայն դրանցով չբավարարվելով՝ իր Սարգիս և Կարապետ եղբայրների ֆինանսական օժանդակությամբ մեկնեց Փարիզ և բերեց նոր տպագրական մամուլ ու տառատեսակներ։ 1853թ. այս տպարանում սկսեց հրատարակվել «Արփի Արարատյան» 16-էջանոց հանդեսը, որը սակայն տպագրության 3-րդ տարում փակվեց։ Նրանում արդեն ձևավորված միտումները իրենց արտահայտությունը գտան գրքային հրատարակություններում։ Սարգիս և Ստեփան եղբայրները նյութապես էին օժանդակում տպարանի գործունեությանը, իսկ Հարությունի, Կարապետի ու Հակոբի, ինչպես նաև Զմյուռնիայի «գրագետներ» Մ. Մամուրյանի, Գր. Չիլինկիրյանի Գր. Մսերյանի, Ս. Միրզայանի, Գ. Պատկանյանի, Մ. Նուպարյանի և այլոց ջանքերով, ովքեր տիրապետում էին մի քանի լեզուների, հայերեն թարգմանվեցին եվրոպական, մասնավորապես ֆրանսիական հեղինակներ Դյումայի, Լամարթինի, Հյուգոյի,էոժեն Սյուի, Ժորժ Սանդի, Ալֆրեդ դը Մյուսեի,Աբե Պրևոյի և այլոց ստեղծագործությունները։ Հարությունի մահից հետո/1868թ./ տպարանը աշխատեցնում են եղբայրները։ 1861-64թթ. այստեղ է հրատարակվել նաև Գր. Չիլինկիրյանի խմբագրությամբ «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը /այնուհետ մինչև 1867թ. տպագրվել է Կ.Պոլսում/, ինչպես նաև Հաշտենից «Միությունը» (1860-62թթ.), Կարապետ Տետեյանի երգիծական «Ափեղցփողը» (1862թ.), և «Դիտակը» (1862թ.), Սարգիս Փափազյանի «Հավերժահարսը» (1862թ.), Գր. Պարտիզպանյանի «Գարուն Հայաստանին» (1862թ.), Գ. Ազգալճյանի «Լուսափայլը» (1864-65թթ.), Սարգիս Վանանդեցու «Իրավունքը» (1868թ.), Մատթեոս Մամուրյանի «Արևելյան մամուլը» (187178թթ և 1879-83թթ.)։ Տետեյան տպարանի 40-ամյա գործունեությունը արգասավոր էր համաշխարհային գրականության՝ աշխարհաբար հայերենացման և դրանով երիտասարդության՝ համաշխարհային մշակութային ժառանգությանը առնչվելու ու ընթերցանության ճաշակը հղկելու առումով։
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան