Մնտիկյան
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Կահիրե
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Մնտիկյան
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Մնտիկյան եղբայրներ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1898-1899
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

   Տպարանը հիմնադրել են Մնտիկյան եղբայրները 1898 թ.: Այն Կահիրեի խոշորագույն  տպարաններից էր, որը համալրված էր իր ժամանակի կատարելագործված մեքենաներով, որտեղ տպագրվում էին տարբեր լեզուներով գրքեր, հանդեսներ, լրագրեր և կատարում էին գունավոր վիմագրություններ: Այս տպարանում են տպագրվել  «Փիւնիկ» կիսամսյա հանդեսի 3-14 համարները (1899), Միհրան Տամատյանի «Ներշնչումներ ազգային և յեղափոխական արդի կեանքէ» (1898), «Հայն ու թուրքը եւ արեւելեան խնդիրը» (1899): 1899թ·   տպարանը հանկարծակի փակվել է:

  Գրակ· «Արշալոյս» լրագիր.-Կահիրե, 1899, թիվ 44; Յ. Խ. Թոփուզյան: Եգիպտոսի հայկական գաղութի պատմություն (1805-1952).- Երևան, 1978.- էջ 199; Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.-Կահիրե, 2012, թիվ 9, 12

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան