Ս.Գրիգոր Լուսավորչի (Ս.Էջմիածնի, Մայր Աթոռ, Կաթուղիկե, Արարատյան Մայր-աթոռի Ս.Էջմիածմի )
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Հայաստան
ՔԱՂԱՔ
(CITY)
Վաղարշապատ
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Ս.Գրիգոր Լուսավորչի (Ս.Էջմիածնի, Մայր Աթոռ, Կաթուղիկե, Արարատյան Մայր-աթոռի Ս.Էջմիածմի )
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոս
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1771-1794թթ.
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
329 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)
Հայերեն առաջին տպագիր գրքից 259 տարի անց միայն հայոց պատմական հայրենիքի տարածքում հիմնվում է առաջին տպարանը։ Համեմատաբար խաղաղ ու նպաստավոր պայմաններից օգտվելով՝ Սիմեոն Ա կաթողիկոսը ձեռնարկում է տպարան բացել։ Կաթողիկոսը տեղեկանում է Նիդերլանդներում ապրող նորջուղայեցի վաճառական Առաքել Պողոսյանի /Արաքիել դի Պաուլո/՝ գերմանացի հայտնի փորագրիչ Յոհան Միխայել Ֆլայշմանին հայերեն տառեր պատվիրելու մասին՝ Ամստերդամում հայկական տպագրությունը վերսկսելու նպատակով, սակայն գործը տեղի հայրենակիցներին ուղղված կոչ-հայտարարագիր տպագրելուց առաջ չի անցնում։ Սիմեոն կաթողիկոսը մի քանի անգամ դիմում է Զմյուռնիայի առաջնորդ Ղուկաս Կարնեցուն Պողոսից կամ տեղի տպարանատերերից տառեր ձեռք բերելու խնդրանքով, սակայն հաջողության չհասնելով՝ տեղացի հավատարիմ ու նվիրված գործակիցների՝ Մկրտիչ Շոռոթեցու և փորագրիչ Հարությունի հետ պատրաստում է նոր տեսակի տառակաղապարներ ու ձուլում տառեր։ Տպարանի բացմանը օժանդակելու խնդրանքով կաթողիկոսը դիմում է մադրասաբնակ մեծահարուստ ջուղայեցի վաճառական Գրիգոր Չաքիկենցին /Միքայելյան/, և նրա առատաձեռնության արդյունքում 1771թ. բացվում է «Սրբոյն Գրիգորի Լուսաւորչի» տպարանը և հրատարակվում է Սաղմոսարանը։ Շենքի ճակատին գրվում է հիմնադրման մասին արձանագրություն-հիշատակարանը։ Կաթողիկոսը հրավիրում է ֆրանսիացի երկու վարպետի՝ դարձյալ Չաքիկենցի հովանավորությամբ թղթի գործարան ստեղծելու մտադրությամբ։ Կաթողիկոսի համառության ու հետևողականության շնորհիվ 1776թ. գործարանը տալիս է իր առաջին արտադրանքը. Յուրաքանչյուր թղթի վրա ջրանշան կար՝ ՍԿ/Սիմեոն կաթողիկոս/ կամ ԳՄ/Գրիգոր Միքայելյան/։ Սիմեոն կաթողիկոսի մահից հետո էլ /1780թ./ տպարանը շարունակում է գործել Ղուկաս Ա Կարնեցու օրոք։ Բարենորոգվում է կահավորանքը, գրքերն առավել վարպետությամբ ու արվեստով են հրատարակվում։ Հիշատակարանները փաստում են փորագրիչ վարպետ Հարությունի /նա բազմաթիվ թռչնազարդեր, լուսանցազարդեր ու գլխազարդեր է պատրաստել/, Թադեոս վարդապետի, տիրացու Խաչատուրի, գրաշարներ տիրացու Մաղաքիայի, Աղեքսանդր սարկավագի, գրաձույլ և մրազարկ Գևորգի բոլորանվեր գործունեությունը։
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան