Վիջէնեանի Արծիվ
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Հնդկաստան
ՔԱՂԱՔ
(CITY)
Կալկաթա
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Վիջէնեանի Արծիվ
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Պողոս  Վիջենյան
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1846
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
1 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)

Հիմնադրվել է 1846թ. Կալկաթայում Պողոս Վիջենյանի կողմից: Նա դեռ Պոլսում հմտացել էր հրատարակչական գործունեության ասպարեզում և փորձում էր այն շարունակել Կալկաթայում: Հնդկահայ գաղութի գրասեր մեծահարուստները օժանդակել են նրան այս գործում՝ նախապես բաժանորդագրվելով, իբրև մեկենաս այս կամ այն երկի տպագրության ծախսերը հոգալով, տառեր, զարդանկարներ ու տպագրական այլ պարագաներ նվիրաբերելով: Այս տպարանի հրատարակությունները կրոնական բնույթի էին, եկեղեցական գրքեր` սահմանված առօրյա գործածության համար: Չնայած Վիջէնյանի  հրատարակությունները գրական տեսակետից առանձին արժեք չեն ներկայացրել, բայց կարևոր նշանակություն են ունեցել մեր տպագրության պատմության, մասնավորապես, հնդկահայ տպագրության համար: Հնդկահայ տպարաններից և ոչ մեկը չուներ արվեստի այն կատարելիությունը, ինչը ուներ «Վիջէնեանի Արծիվ» տպարանը: Օրինակ՝ նրա «Իւղաբերից Աւետարանը» այսօր էլ կարող է մրցել մեր առաջնակարգ տպարանների ամենաշքեղ հրատարակությունների հետ` արվեստի, զարդանկարների ու ճաշակի իր կատարելիությամբ: Այս տպարանում են տպագրվել «Գանձարան Աղօթից» (1846), «Աւետարան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի» (1847) և այլ ստեղծագործություններ: Տպարանի գործունեությունը դադարել է 1851թ.:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան