Շամրյան եղբայրների
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Հնդկաստան
ՔԱՂԱՔ
(CITY)
Մադրաս
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Շամրյան եղբայրների
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Նազար Շամրյան
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1812
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
1 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)

Հիմնադրվել է Մադրասում 1812թ. hայկական համայնքի նշանավորներից մեկի` Նազար Շամրյանի կողմից, որը տպարանի անունը կնքել է իր որդիների` Հակոբի և Հովսեփի անուններով: Տպարանը գործել է ընդամենը մեկ տարի: Սակայն պետք է արձանագրել, որ տպագրական արվեստի տեսակետից Շամրյան եղբայրների տպարանը անհամեմատ ավելի ժամանակակից էր, քան նախորդները, տպագրությունը` խնամքով ու մաքուր, տառերը՝ պարզ ու հստակ, վրիպակները՝ քիչ:
Շամրյանների տպարանը տվել է ընդամենը երկու հրատարակություն, երկուսն էլ թարգմանություն օտար լեզուներից: Առաջին հրատարակությունը Վոլտերի «Ողբերգություն Վերայ Մահուան Յուլիոս Կեսարուսի» թատերագրությունն է` թարգմանված անգլերենից, (1812), երկրորդը` ֆրանսիացի նշանավոր առակախոս Քլարիս Ֆլորիանի «Նումայ Պոմպիլիոս» պատմա-բարոյախոսական վեպի թարգմանությունը` ֆրանսերենից: Պետք է ենթադրել, որ ինքնուրույն երկեր չունենալով՝ տպարանը հարկադրված է եղել գոհանալու միայն  թարգմանություններով, իսկ որոշ ժամանակ անց դադարել է գործել:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան