Մկրտիչ Պորտուգալյան
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Հնդկաստան
ՔԱՂԱՔ
(CITY)
Կալկաթա
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Ս. Նազարէթ եկեղեցու
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Հովսեփ քահանա Ստեփանոսյան
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1790
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
5 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)

Առաջին հայ տպարանը Կալկաթայում: Հիմնադրվել է 1790թ.` Հովսեփ քահանա Ստեփանոսյանի կողմից, «Ընդ հովանեաւ Ս. Նազարէթ անուամբ եկեղեցւոյն հայոց»: Կալկաթայի հայոց եկեղեցու ավագ երեց Հովսեփ քահանա Ստեփանոսյանի աջակցությամբ Կալկաթայի մեծավորներից Խաչիկ Առաքելի որդին` Մովսեսը շուկայում մի առևտրականի մոտ տեսնում է հայկական տառեր ու տպագրական այլ պարագաներ: Նա գնում է այդ բոլորը և հանձնում Ստեփանոսյան քահանային՝ սկիզբ դնելով «Ս. Նազարէթ եկեղեցու» տպարանի գործունեությանը: Այս տպարանում տպագրվել է հինգ անուն հրատարակություն՝ «Պատմություն անցից տեառն Աբրահամու Սրբազան Կաթողիկոսին Հայոց Թագիրդաղցւոյ առ Նադրշան Արքային Պարսից» (1796), «Գրքոյկ ժողովածու եւ խրատական» (1796), «Պատմութիւն Անցից Տեառն Յովհաննէս Ճգնազգեաց եւ Լուսաշաւիղ Վարդապետի Ջուղայեցւոյ» (1797), «Տետրակ արարեալ եւ թարգմանեալ ի յԱնկլիացւոց բարբառէ ի հայ բարբառ… առ ի պետս վաճառականաց» 1797), «Գրքույկ որ Կոչի Էֆիմէրտէ» (1798):

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան