Նայիրի
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Սիրիա
ՔԱՂԱՔ
(CITY)
Հալեպ
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Նայիրի
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Անդրանիկ Ծառուկյան
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1945
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
(ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)

Հիմնադրվել է 1945թ. Հալեպում Անդրանիկ Ծառուկյանի կողմից: Տպարանի անունը վերցված է համանուն գրական ամսագրից, որի առաջին մի քանի թվերը տպագրվել են «Տէր Սահակյան»տպարանում: «Նայիրի» տպարանը ունեցել է հայերեն և ֆրանսերեն ճոխ տառատեսակներ՝ Գևորգյան, Մեսրոպյան, Արամյան և Հոբելյան, ինչպես նաև, կտրիչ մեքենա: Տպարանի առաջին գրաշարապետը եղել է Սարգիս Մալաքյանը, իսկ գրաշարը` Շահե Տարադճյանը: 1950-ից սկսած տպագրական գործերի պատասխանատուն եղել է Արմենակ Խնդիրյանը: Այս տպարանում լույս են տեսել գեղարվեստական ճաշակով, գեղեցիկ էջադրությամբ և մաքուր տպագրությամբ գործեր: Տպարանն ունեցել է գործունեության երկու շրջան: Առաջին շրջանը սկսվել է հիմնադրման օրից և շարունակվել մինչև 1951թ.: Այնուհետև Ա. Ծառուկյանն իր տպարանը և տպագրական կազմածները ծախել է Սամվել Քյուեճյանին ու ինքը հաստատվել Բեյրութում: Այդ ժամանակից էլ սկսվել է տպարանի գործունեության երկրորդ շրջանը, որը շարունակվել է մինչև 1955թ.: Նույն տարում փակվել է «Նայիրի» տպարանը ու տեղը հաստատվել տեղական «Էլ Հուրիե» տպարանը:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան