Եիրիքեան Գրիգոր
ԵՐԿԻՐ Սիրիա
ՔԱՂԱՔ Դամասկոս
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Եիրիքեան
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Եիրիքեան Գրիգոր
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1933
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հիմնադրել է  Լութֆիկ (??) Եիրիքեանը  1933 թ. իր տան մի անկյունում, իր և տիկնոջ՝ Զարուհի Նիկողոսյանի զոհողություններով: 1968 թ. տպարանը տեղափոխվել է այլ հասցե, որտեղ հաստատվել է նաև մի փոքրիկ գրատուն: Տպարանը սկսել է աշխատել փոքր մամուլով: Հետագայում կարողացել են գնել «Վեսբա» մակնիշի մի մամուլ և հայթայթել հայերեն և արաբերեն նոր տառեր: Տպարանի համար 1938-1958 թթ.  քսանամյա գործունեության փայլուն շրջան է համարվում: Տպագրվել են «Դամասկահայ Ամենուն Օրացույցը», «Նոր Գիրք» ամսագիրը, «Դամասկահայ Ամենուն Տարեգիրքը», ինչպես նաև բառարաններ և երգարան: 1973 թ., Լ. Եիրիքեանի մահից հետո, տպարանի գործերը ստանձնել է նրա տղան՝ Գրիգոր Եիրիքեանը:

  Գրակ· Պարիկեան Հ., Վարժապետեան Յ., Պատմութիւն Սուրիոյ հայ տպարաններու.- Հալէպ, 1973.- էջ 114:

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան