Պողոս և Պետրոս Թաթիկյանների (Թադիկյանների) /Կ. Թադիկյան/
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Թուրքիա
ՔԱՂԱՔ
(CITY)
Զմյուռնիա
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Պողոս և Պետրոս Թաթիկյանների (Թադիկյանների) /Կ. Թադիկյան/
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
Պողոս Թաթիկյանի
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Պողոս Թաթիկյան
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1840-1901թթ.
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
5 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)

Հիմնադրվել է Պողոս Թաթիկյանի կողմից 1830-ական թվականների վերջին: 1840 թվականից նրա գործը շարունակել է եղբայրը՝ Պետրոսը, ով ընդարձակել է տպարանի գործունեությունը՝ ընդգրկելով օտար լեզուներով գրքերի հրատարակումը: Տպարանը զերծ է եղել հոգևոր, բարոյական, ազգապահպան նկրտումներից, ունեցել է ավելի շատ առևտրական կամ շահութաբերուղղվածություն, ուշադրությունը կենտրոնացրել է օտար լեզուներով գրքերի հրատարակության վրա: 1864 թ. Այս հաստատությանը կցվել է մեկ այլ բաժին՝ տպագրական աշխատանքների խթանման համար, որը շարունակում է գործել առ այսօր Թաթիկյանների ազգականների ջանքերով: Հանդիսացել է Իզմիրի առավել գործունյա տպարաններից մեկը: Օտարալեզու հրատարակություններից հատկանշական է Ոսկանյանի ‘’La Reforme’’ հանդեսի հրատարակությունը՝ սկսած 1869-1901թթ.: Տպագրվել են նաև «Ծրագիր ուսմանց Զմիւռնիոյ վիճակին» (1892), «Տեղեկագիր հայ ընթերցատան» (1894-1895) և այլն:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան