Անատոլիա
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Թուրքիա
ՔԱՂԱՔ
(CITY)
Մարզուան (Ամասիա)
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Անատոլիա
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Ղազարոս Ներսեսյանն ու Հակոբ Սրապյանը
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1909-1914
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
(ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)
Հիմնադրվել է 1909 թ. Մարզուանում (Ամասիա): Գործել է մինչև 1914 թ. հունվարի 1-ը: Տպարանի տերերն էին Ղազարոս Ներսեսյանն ու Հակոբ Սրապյանը, ովքեր լինելով վաճառականներ՝ հեռու են եղել տպագրական արվեստի նրբություններից: Նրանց կողմից տպարանի հիմնադրումը ազգանպաստ գործունեության արդյունք է: Ղ. Ներսեսյանի որդին՝ Հայկ Ներսեսյանը, եղել է տպարանի վարիչը մինչև 1912 թ.: Նրան հաջորդել է Հայկ Ֆիլիսյանը: Գրաշարները եղել են տեղացիներ: Տպարանի կողքին Հակոբ Սրապյանը հիմնել է գրատուն: Տպարանն ակնառու տեղ է զբաղեցրել գավառի հայկական տպարանների շարքում: 1914 թ. հունվարից Ղազարոս Ներսեսյանն իր բաժինը վաճառել է Հակոբ Սրապյանին: Հետագայում այն գործել է «Անատոլիա տպարան» անվան տակ: Գործունեության ընթացքում տպագրվել է 74 անուն գիրք, որոնցից են՝ «Նոր Ազգային Երգարան» (Ա., Բ., Գ. տպագրություն), «Խունկ և արցունք», «Միութենական հարց և Շնորհալի», «Եօթը գոյներ», «Թոթովանքներ», «Արդի անհավատությունը», «Հայ դյուցազնուհին», «Ալքոլին նախճիրները», «Քոլերա», «Հայկական նոր եկեղեցի», «Ծնողազուրկը», «Հայապատում», «Ասուլիսներ», «Հայկական հառաչներ», «Լեյլի Մեջլում», «Յուշիկք Զեյթունի», «Անծանոթ ստուերներ», «Ճերմկուկ մեռելը», «Տարաբախտ ուսանողը», «Հնդկական փիլիսոփայություն», «Պատմություն հայ լեզվի և բանահյուսության», «Հոգիս», «Ս. Մեսրոպ և հայ գրի գյուտը», «Պատմական Հիսուս Քրիստոսը», «Աշխարհագրություն Հայաստանի», «Կա՞յ Աստված մը», «Մահը և կապույտ թռչունը», «Նոր խոհարարը», «Հայ Դյուցազնություն», «Անառակ որդին», Կ. Թումանյանի «Տպագրիչ մարզուանցի Գրիգոր Դպիր», «Աբդուլ Համիդ» և այլն, մի քանի անուն պարբերական՝ «Պոնտոս» հունարեն ամսաթերթը (1910 թվականից), «Ապառաժ», «Նոր այգ», «Հայկունի» պարբերականները:
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան