Արծիվ Վասպուրականի
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Թուրքիա
ՔԱՂԱՔ
(CITY)
Վարագ
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Արծիվ Վասպուրականի
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1857-1913
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
4 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)
Տպարանը հիմնադրվել է 1858թ. Վանում` Մկրտիչ վրդ. Խրիմյանի ջանքերով: Խրիմյանը Կ.Պոլսում հիմնած իր տպարանում 1855-1856թթ. «Արծուի Վասպուրական» ամսագրի մի քանի համար հրատարակելուց հետո, տպարանի պարագաներով վերադառնում է իր հայրենի քաղաք` Վան, ուր Վարագա վանքին կից 1858թ. հիմնում է համեստ մի տպարան, որտեղ և շարունակում է հրատարակել վերը նշված պարբերականը: Հաջորդ տարիներին տպարանում լույս են տեսնում մի քանի գրքույկներ, որոնց թվում է վանեցի գրող Տիգրան Ամիրճանյանի «Ողբերգութիւնքը» (1862): Այնուհետև Մ. Խրիմյանը 1863թ. իր տպարանով փոխադրվում է Մուշ: Այստեղ Գարեգին Սրվանձտյանի խմբագրությամբ տպագրվում է «Արծուիկ Տարօնոյ» պարբերականը (1863-1865): 1870 - ական թվականներին այս տպարանը նորից փոխադրվում է Վարագ, որտեղ վերականգնվում է «Արծուի Վասպուրական» ամսագրի հրատարակությունը` Խրիմյանի աշակերտ Մ. Անանյանի խմբագրությամբ: 1884թ. թուրքական իշխանությունները բռնագրավում են տպարանը և Վարագա վանքից փոխադրում Վան` թուրքական մի թերթ տպագրելու համար: Չնայած դրան, հայ տպագրությունը, ընդհատումներով, Վանում շարունակվել է մինչև առաջին համաշխարհային պատերազմը: Այստեղ տպագրվել են մի քանի պարբերականներ, որոնց թվում և «Վան-Տոսպ» հանդեսը:
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան