Աբգար Դպիր Թոխաթեցու
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Թուրքիա
ՔԱՂԱՔ
(CITY)
Կ.Պոլիս
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Աբգար Դպիր Թոխաթեցու
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Աբգար Դպիր Թոխաթեցի
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1567թ.
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
5 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)
Աբգարը/Աբգար Թոքաթեցի, Աբգար Եվդոկացի, Սաֆար Աբգար, Սաֆար Աբգարյան ևլն/։ Նրա մասին տարբեր, հաճախ հակասական կենսագրական տվյալներ են պահպանվել։Նա Հռոմ էր մեկնել որդուն՝ Սուլթանշահին կրթության տալու և Միքայել կաթողիկոսի հանձնարարությունը՝ Հռոմի Պապին ներկայացնելու հայոց ծանր վիճակը ու Հռոմին հնազանդության մասին, կատարելու։ Նա Պիոս 4-րդից հայերեն տպագրության թույլտվություն է ստանում, Վենետիկում պատրաստել է տալիս երկու տեսակ տառեր՝ մեծ ու փոքր, և զարդագրերի ու պատկերների փորագրություններ։ 1565թ. Աբգարը տպագրում է օրացույց՝ «Խառնայ փնթուր տումարի. Գեղեցիկ եւ պիտանի»՝ վրան երկու պատկեր՝ Աբգարի և նրա որդու ընդունելությունը Պապի կողմից և Աբգարի ընդունելությունը Վենետիկի դոժի կողմից։ Մյուս գիրքը Սաղմոսարանն է /1566թ./։1567թ. իր տպագրական պարագաներով Աբգարը վերադառնում է Կ. Պոլիս, որտեղ ձերբակալվում է, սակայն շուտով ազատ է թողնվում անմեղ լինելու արդյունքում, ապա Քեմելի թաղի Ս. Նիկողայոս եկեղեցուն կից հիմնում է տպարան ու հրատարակում «Փոքր քերականությունը»։
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան