Ա. Վարդանեան
ԵՐԿԻՐ Թուրքիա
ՔԱՂԱՔ Սեբաստիա (Սվազ)
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Ա. Վարդանեան
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Վարդանյան Անդրանիկ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1875
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Սեբաստիայում առաջին տպարանը հիմնադրվել է XIX դարի 70-ական թթ.:  1875 թ. վերջին Սեբաստիայի Կովտուն գյուղի բնակիչ Անդրանիկ Վարդանյանը, ով մինչ այդ Կ. Պոլսի «Հայրենիք» թերթի խմբագիրն էր, տպագրական սարք է բերում Սեբաստիա և հիմնադրում տպարան, որտեղ 1876 թ. մարտի 19-ից  սկսում է հրատարակել «Սվազ» անունով թերթը, որն ուներ հայերեն և թուրքերեն բաժիններ և այդ ձևով լույս է ընծայվել 3 համար: 1876թ. ապրիլին թուրքական կառավարությունը «Սվազի» հայերեն բաժինը վերածում է հայատառ թուրքերենի: 1898թ. հայերենը ամբողջովին վտարվում է, «Սվազը» դառնում է թուրքական կառավարության թերթ:

Գրակ. Սահակյան Ա.Գ., Սեբաստիայի հայկական տպարանները եւ մամուլը XIX  դ. Վերջին – XX դ. Սկզբին.- Լրաբեր հասարակական գիտությունների.- 2011.- թիվ 4.- էջ 49:

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան