Արապյան
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Թուրքիա
ՔԱՂԱՔ
(CITY)
Կ.Պոլիս
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Արապյանների
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Պողոս Արապյան
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1776-1850
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
176 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)
Արապյան ընտանիք, տպագրիչ-հրատարակիչներ Կ. Պոլսում, գործել են 1766-1850-ական թթ.: Շուրջ 90 տարում լույս են ընծայել ավելի քան 150 անուն գիրք և պարբերական: 1777-ին Պողոս Արապյանը հոր` Հովհաննեսի հետ բացել է «Հովհաննես և Պողոս» տպարանը, 1820-ին իր անունով հիմնել է նոր տպարան: Պ. Արապյանը փորագրել և ձուլել է հայկ. տպատառեր, ստեղծել թուրք.-ի տառատեսակներ («Արապ օղլու»): Եղել է արքունի տպարանի տեսուչ: 1770-ին Վրաց Հերակլ թագավորի հրավերով այցելել է Թիֆլիս, ստեղծել վրաց. տառատեսակներ, հիմնել տպարան, գրքեր տպագրել, ապա գնացել է Էջմիածին, նպաստել Հայաստանի առաջին տպարանի աշխատանքների կատարելագործմանը: Նրա հրատարակումներից հիշատակելի են «Պարսկերեն-հայերեն բառարան»-ը «Ժամագիրք», «Նարեկ», «Քերականություն հայոց լեզվի» և այլ գրքեր:
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան