Հողդար
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Թուրքիա
ՔԱՂԱՔ
(CITY)
Սեբաստիա
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Հողդար
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Ա. Պարսամյան
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1910
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
3 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)

Հիմանադրվել է 1910թ. Ա. Պարսամյանի կողմից, Սեբաստիայում: Տպարանատերը եղել է նաև «Հողդար» թերթի արտոնատերն ու խմբագրապետը: Այս տպարանում են աշխատել Դանիել Վարուժանը, բանասեր Կ. Գաբիկյանը, Թլկատեցին, Լոնդոնի Խոսրովը, Մանուկ Խաշյանը և այլոք: Ա. Պարսամյանը նաև գրաշար էր, բայց «Հողդար»-ի գրաշարությունը կատարել է «Անդրանիկ» շաբաթաթերթի գրաշարներից Տիգրան Կորկոտյանը: Տպարանի աշխատանքները բարելավելու նպատակով Պոլսից նոր տառա­տեսակներ են բերել, և հրավիրվել են ուրիշ գրաշարներ: 1913թ. Ա. Պարսամյանը վաճառել է  «Հողդար»ը և հիմնել իր «Կաբիրա» տպարանը:
Այս տպարանում է տպագրվել Հակոբ Բադալյանի «Համառոտ Տաղաչափութիւն»ը:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան