Կաբիրա
ԵՐԿԻՐ Թուրքիա
ՔԱՂԱՔ Սեբաստիա (Սվազ)
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Կաբիրա
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Պարսամյան, Կ.
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1913
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Կ. Պարսամյանը, վաճառելով իր «Հողդար» տպարանը, տեղափոխվում է Կ. Պոլիս և այնտեղից բերում 3 տպագրական գործիք, երկուսը՝ ձեռքով և մեկը՝ ոտքով աշխատելու համար ու հիմնադրում «Կաբիրա» տպարանը: Այստեղ նա պատրաստվում էր հրատարակել  «Կաբիրա» թերթը, բայց նյութական միջոցները չեն բավականացնում: Այս տպարանում լույս են տեսել տարբեր լեզուներով գրքեր՝ Հայկ Սրապյանի «Ինչ է էսպերանտոն», Տիգրան Բոլատյանի «Յոթնաղի Քնարը» , Միհրան Իսպիրյանի «Գրելու արվեստը» դասագիրքը Երվանդ Վառեկյանի «Բառագրքույկ հանքանվանցը» և այլն:

Գրակ. Սահակյան Ա.Գ., Սեբաստիայի հայկական տպարանները եւ մամուլը XIX  դ. Վերջին – XX դ. Սկզբին.- Լրաբեր հասարակական գիտությունների.- 2011.- թիվ 4.- էջ 49:

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան