Տ. Թեոմիրեան
ԵՐԿԻՐ Թուրքիա
ՔԱՂԱՔ Եվդոկիա (Թոքաթ, Թոխաթ)
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Տ. Թեոմիրեան
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Թեոմիրյան Տիգրան
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1914
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

1914 թ-ի մարտին Տիգրան Թեոմիրյանի նախաձեռնությամբ Եվդոկիայում հիմնադրվել է  երկրորդ տպարանը, որտեղ հրատարակվել է ֆրանսերենի ուսուցիչ Կ. Մեսրոպյանի հեղինակած ֆրանսերենի քերականությունը՝ "Me´thode practique " («Գործնական մեթոդ»)։ Եվդոկիան հայ գրչության նշանավոր կենտրոններից է, որտեղ ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։ Եվդոկայի հայերի տնտեսական, հոգևոր և մշակութային աշխույժ կյանքը խաթարվեց առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ կոտորվեցին բազմաթիվ եվդոկահայեր:

Գրակ. Սահակյան Ա.Գ., Սեբաստիայի հայկական տպարանները եւ մամուլը XIX  դ. Վերջին – XX դ. Սկզբին.- Լրաբեր հասարակական գիտությունների.- 2011.- թիվ 4.- էջ 49:

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան