Ներսօ և Սրապեան
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Թուրքիա
ՔԱՂԱՔ
(CITY)
Մարզուան (Ամասիա)
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Ներսօ և Սրապեան
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
Ներսօ Սրապեանի, Ն. Սրապեանի
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Ղազարոս Ներսեսյան, Հակոբ Սրապյանը
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1909-1914
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
27 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)

Հիմնադրվել է 1909 թ. Մարզուանում (Ամասիա): Գործել է մինչև 1914 թ. հունվարի 1-ը: Տպարանի տերերն էին Ղազարոս Ներսեսյանն ու Հակոբ Սրապյանը, ովքեր լինելով վաճառականներ՝ հեռու են եղել տպագրական արվեստի նրբություններից: Նրանց կողմից տպարանի հիմնադրումը ազգանպաստ գործունեության արդյունք է: Ղ. Ներսեսյանի որդին՝ Հայկ Ներսեսյանը, եղել է տպարանի վարիչը մինչև 1912 թ.: Նրան հաջորդել է Հայկ Ֆիլիսյանը: Գրաշարները եղել են տեղացիներ: Տպարանի կողքին Հակոբ Սրապյանը հիմնել է գրատուն: Տպարանն ակնառու տեղ է զբաղեցրել գավառի հայկական տպարանների շարքում: 1914 թ. հունվարից Ղազարոս Ներսեսյանն իր բաժինը վաճառել է Հակոբ Սրապյանին: Հետագայում այն գործել է «Անատոլիա տպարան» անվան տակ: Գործունեության ընթացքում բացի վերը նշվածներից, տպագրվելեն նաև հետևյալ գրքերը՝ «Նոր Ազգային Երգարան» (Ա., Բ. տպագրություն), «Հայ դյուցազնուհին», «Ծնողազուրկը», «Ճերմկուկ մեռելը»,  «Կա՞յ Աստված մը», «Մահը և կապույտ թռչունը», «Նոր խոհարարը», «Հայ Դյուցազնություն», «Անառակ որդին», Կ. Թումանյանի «Տպագրիչ մարզուանցի Գրիգոր Դպիր», «Աբդուլ Համիդ» և այլն, մի քանի անուն պարբերական՝ «Պոնտոս» հունարեն ամսաթերթը (1910 թվականից), «Ապառաժ», «Նոր այգ», «Հայկունի» պարբերականները:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան