Արոր, Տ.Նազարյանի
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Վրաստան
ՔԱՂԱՔ
(CITY)
Թիֆլիս (Տփխիս)
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Արոր, Տ.Նազարյանի
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Տիգրան Նազարյան
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
86 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)
Ծնվել է Շուշի քաղաքում, սովորել է տեղի քաղաքային դպրոցում: Այնտեղ սովորել է գրաբար, ռուսերեն, գերմաներեն: Պատանի հասակից կատարել է թարգմանություններ: 1879թ. Շուշիում հիմնել է «Հրատարակչական գրասենյակ», լույս է ընծայել մի քանի գրքեր: 1880-ական թվականների վերջերին աշխատակցել է «Մշակ» թերթին: 1881թ. տեղափոխվել է Թիֆլիս: 1883թ. հրատարակել է «Աղբիւր» մանկապատանեկան ամսագիրը: 1889թ. մեկնել է Եվրոպա, եղել է Փարիզում, Վիեննայում, Վենետիկում: Վերադարձել է Թիֆլիս, իր հետ բերել է տպագրական նոր մեքենա և հայերեն տառեր, ընդարձակել է հրատարակչական գործունեությունը: 1890թ. հիմնադրել է «Տարազ» պատկերազարդ պարբերականը, որտեղ տասնվեց տարի լույս է տեսել որպես շաբաթաթերթ, այնուհետև դարձել է ամսագիր: Հեղինակ է մի շարք պիեսների: Տ. Նազարյանը «Գրականագետների, արվեստագետների և խաղաղության միջազգային ընկերակցության» Լիսաբոնում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացրել է 5-րդ դարի հայ պատմիչների հրատարակված գործերը: Ընտրվել է այդ կազմակերպության պատվավոր անդամ: Տպագրել է 86 գիրք:
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան