Աւետ Ջնթլումեանի
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Հնդկաստան
ՔԱՂԱՔ
(CITY)
Կալկաթա
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Աւետ Ջնթլումեանի
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Ջնթլում Ավետյանի (Ավետումյանի)
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1811
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
13 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)

Հիմնադրվել է 1811թ. Ջնթլում Ավետյանի (Ավետումյանի) կողմից Կալկաթայում բավական լուրջ խոչընդոտներ հաղթահարելուց հետո: Ջնթլումը թեև տպարանը բաց է անում իր որդու` Ավետի կամ Ավետումի համար և նրա անունով, բայց  իրականում գլխավոր աշխատողն ու գործի ղեկավարը հայրն էր: Տպարանը գործել է մինչև 1820թ.՝ տալով 21 միավոր հրատարակություն` զանազան ողղվածության ու բովանդակության: Տպագրական արվեստի տեսակետից նրա բոլոր հրատարակությունները անհամեմատ բարձր են «Ս. Նազարէթ Եկեղեցու» տպարանի հրատարակություններից և վկայում են տպարանատիրոջ ընդունակությունն ու նուրբ ճաշակը: Տպարանի հրատարակությունների մեջ համեմատաբար մեծ տեղ էին զբաղեցնում կրոնա-բարոյական բնույթի գործերը: Դրանից կարելի է եզրակացնել, որ նրանք ավելի հետաքրքրվում էին ժողովրդի կրոնա-բարոյական դաստիարակության խնդիրներով: Այս տպարանում են տպագրվել «Նոր Տետրակ Այբուբենական», «Տասն Պատգամք» (1811), «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի-Երգ Երգոցը» (1813) և մի շարք այլ աշխատություններ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան