Արաքս
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Սիրիա
ՔԱՂԱՔ
(CITY)
Հալեպ
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Արաքս
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Բյուզանդ Հ. Թոփալյանի
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1924
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
24 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)
Հիմնադրվել է 1924թ., Բյուզանդ Հ. Թոփալյանի կողմից, ՀԱլեպում: Նա եղել է «Սուրիական Մամուլ»ի գրաշարներից և Մարոնիներու տպարանից ապահոված փոքր բետալով, իր եղբոր՝ Համբարձումի հետ հիմնադրել է «Արաքս» տպարանը: Մի տարի անց՝ 1925-ին, այն փոխադրել է Հոգետուն՝ «Նայիրի» և «Ոսկետառ» տպարանների անկյունը կազմող տպարանը, ուր գործել է մինչև 1930թ.: Տպարանը լուծարելուց հետո, Բյուզանդ Հ. Թոփալյանը իր գործը և տպարանի կազմածները վաճառել է Ավետիս Տեր-Սահակյանին և վերջնականապես հաստատվել Փարիզում: Առևտրական հաստատությունների տպագրական ընթացիկ գործերի կողքին «Արաքս» տպարանում են տպագրվել տարեցույցներ, ամասթերթեր և գրքեր` հայերեն և հայա-տառ թուրքերեն լեզուներով: Թոփալյանն ինքն է վարել տպարանի գործերը–գրաշար, տպագրիչ և սրբագրող: Ունեցել է բետալ փոքր մամուլ և հայերեն ու ֆրանսերեն տառեր: Բյուզանդ Թոփալյանի անդրանիկ քերթողագիրքը «Այգահանդես» խորագրով լույս է տեսել «Արաքս» տպարանում, իր մեկնումից մի քանի ամիս առաջ:
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան