Շիրազ
ԵՐԿԻՐ Սիրիա
ՔԱՂԱՔ Հալեպ
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Շիրազ
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Նաճարեան Անդրանիկ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1951
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հիմնադրվել է 1951 թ. Անդրանիկ Նաճարյանի կողմից, ով նաև  տպարանի տնօրենն էր: Տպարանը ուներ մի մամուլ և հայերեն տառատեսակներ՝ Արամյան, Գևորգյան և Հոբելյան, արաբերեն ու ֆրանսերեն տառեր: Այս տպարանում տպագրվել են հիմնադիրի գրական հրատարակությունները, ինչպես նաև, նրա հաստատած մատենաշարը: Տպարանի գրաշարուհին եղել է Մարի Գույումճյանը:   Այստեղ տպագրվել են «Գրասէր», «Հայ պատանի», «Փունջ» և «Երկիր» պարբերականները, «Մշակույթ» պարբերագիրքը:

   Գրակ·  Պարիկեան Հայկ, Վարժապետեան, Յ.: Պատմութիւն Սուրիոյ հայ տպարաններու.- Հալէպ, 1973.- էջ 93:
|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան