Սուրիական մամուլ
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Սիրիա
ՔԱՂԱՔ
(CITY)
Հալեպ
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Սուրիական մամուլ
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1922
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
5 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)
Հիմնադրվել է 1922թ. Հալեպ քաղաքում: Տպագրական գործերի պատասխանատուն եղել է Բյուզանդ Հ. Թոփալյանը: Ըստ Ավետիս Տեր-Սահակյանի՝ Բյուզանդ Թոփալյանը, ով մինչ այդ «Սուրիական մամուլ»-ի գրաշարներից էր, Սալիպէի հույն կաթոլիկներին պատկանող խանութի մեջ «Մարոնիթներ»-ի տպարանից գնված մի բետալով բացել է իր անձնական տպարանը: Սույն տպարանի հրատարակություններից հասկանալի է, որ գործածված հայերեն տառատեսակները երկուսն են՝ Արամեան և Գէորգեան: Ամսագրերի թղթի որակը նույնն է, ինչ օրաթերթինը, էջադրությունը երկսյունակ և միօրինակ: Այս տպարանում տպագրվել են Սիրիայի շրջանի Հնչակյան կուսակցության «Սուրիական մամուլ» օրաթերթն ու համանուն ուսանողական բաժնի ամսաթերթը, որոնց խմբագրությունները միասին վարել են Վարդ-Մեխակը և Ս. Տխրունին: Այս տպարանում է տպվել հայկական որբանոցի տեղեկագիրը, «Գիտական շարժում» ամսագիրը:
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան