Արևելք
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Սիրիա
ՔԱՂԱՔ
(CITY)
Հալեպ
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Արևելք
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Օննիկ Մելքիսեթյան
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1946-
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
36 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)

Տպարանը հիմնադրվել է 1946թ. Հալեպում` Օննիկ Մելքիսեթյանի կողմից: Սկզբնական շրջանում այն աշխատել է երկու բետալով և մի մեծ մամուլով, սակայն 1958թ. արդեն ունեցել է գերմանական մեծ ու նոր «Ման» մակնիշի մամուլ և մի կտրիչ մեքենա: Տպարանը հիմնադրման առաջին իսկ օրից ունեցել է տպագրական ծավալուն գործունեություն` 8-10 գրաշարերով: Տպագրական գործերի պատասխանատուն եղել է  Ջորջ Արապաթլյանը: Տպարանը ունեցել է այլազան, ճոխ հայերեն տառատեսակներ. Արամյան,  Գևորգյան, Քյուրքճյան, Հոբելյան և Ավետիսյան: Այս տպարանում հաստատված էր Դաշնակցության Սիրիայի շրջանի օրգան «Արեւելք»ի խմբագրությունը: Տպարանում տպագրվել են առևտրական հաշվեցույցեր, ստացագրեր, շնորհավորական քարտեր, օրացույցներ: Այստեղ է տպագրվել Ե. Չարենցի «Գիրք ճանապարհի» (1954), Սթիվնսոնի «Գանձերի կղզին»` Հ. Պարսումյանի թարգմանությամբ (1954), Թագվորյանի «Պահակը պատնեշին վրա» վեպը (1956) և մի շարք այլ ստեղծագործություններ: Տպարանի հիմնադիր տնօրենի մահվանից հետո, տպարանի արտոնությունը ստանձնել է նրա այրին` Ազգանուշ Մելիքսեթյանը:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան