Սեւան
ԵՐԿԻՐ Սիրիա
ՔԱՂԱՔ Հալեպ
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Սեւան
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Պողոսեան Գրիգոր եւ ընկ.
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1944-1946
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Հիմնադրվել է 1944 թ. Ուսուցչական Միության անդամ մի խումբ ուսուցիչների կողմից՝ նպատակ ունենալով լավագույնս ծառայել կրթական և մշակութային գործին (Գրիգոր Պողոսյան, Սիմոն  Սիմոնյան, Փիլիպպոս Դերձակյան և Լևոն  Պերղուտյան): Տպարանն ունեցել է հին տիպի մի մամուլ և հայերեն ճոխ տառատեսակներ՝ Մեսրոպյան, Արամյան, Հոբելյան: Տպագրական գործերի պատասխանատուն  եղել է Ջորջ Մակարյանը: Այստեղ տպագրվել են Ուսուցչական Միության մի շարք հրատարակություններ, ինչպես նաև, «Սեւան» գրականության և արվեստի պարբերագիրքը՝ Սիմոն Սիմոնյանի խմբագրությամբ: Սակայն վերջինիս Անթիլիաս մեկնելու պատճառով տպարանը դադարեցրել է իր գործունեությունը:

 Գրակ·  Պարիկեան Հայկ, Վարժապետեան, Յ.: Պատմութիւն Սուրիոյ հայ տպարաններու.- Հալէպ, 1973.- էջ 76:

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան