Մարանաթա
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Սիրիա
ՔԱՂԱՔ
(CITY)
Հալեպ
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Մարանաթա
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Աբրահամ Գ. Սեֆերյանը
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1922
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
26 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)
Հոգևոր Եղբայրության այս տպարանը հաստատվել է 1922թ. Հալեպում: Տպարանի հիմնադիր արտոնատերն էր Աբրահամ Գ. Սեֆերյանը, պատասխանատու տնօրենը` Մինաս Հ. Պոզոքլյանը: 1936թ-ին Մ. Հ. Պոզոքլյանը առանձնանաում է այս տպարանից և հիմնում իր սեփականը: Այս թվականից սկսած «Մարանաթա» տպարանի ու ամսաթերթի տերը և տնօրենը դառնում է Ա. Գ. Սեֆերյանը: Տպարանն ունեցել է միայն հայերեն տառեր` Արամյան և Գէորգյան, մի բետալ մամուլ և կարիչ մեքենա: Տպագրական գործերը եղել են հայերեն և հայատառ թուրքերեն հոգևոր թերթիկներ, պատի օրացույցներ, քարոզատետրեր, գրքույկներ, ինչպես նաև, «Մարանաթա» ամսաթերթը: Տպարանի առաջին գրաշարապետը եղել է Արամ Շատարևյանը: Հետագայում տպագրական գործերը վարել են Սարգիս Մալաքյանը, Դանիել Կ. Ճիզմեճյանը և Գևորգ Ղազարյանը` օգնական գրաշար ունենալով Հովսեփ Գազանճյանին և Մարտիրոս Թադևոսյանին: Տպագրությունները կատարել է Կարապետ Քելլիկյանը:Տպարանի հոգևոր թերթիկներն ու քարոզատետրերը ձրի բաշխվում էին` ցրիչների օգնությամբ, բոլոր անցորդներին: «Մարանաթա» տպարանի հրատարակությունների մեջ եղել են գրքեր, որոնք տարեթիվ չունեն: Սա արվել է գիտակցաբար՝ ընթերցողներին նոր գիրք հրամցնելու միամիտ միտումով, միայն այն գրքերի դեպքում, որոնք լույս էին տեսել մի քանի անգամ: 1925-ին այս տպարանում սկսել է տպագրվել Հոգևոր Եղբայրության համանուն ամսաթերթը` հայերեն և հայատառ թուրքերեն բաժիններով, արտոնատիրությամբ` Ա.Գ. Սեֆերյանի և խմբագըրությամբ Մ.Հ. Պոզոքլյանի: Տպարանի փակվելուց հետո, 1963-ին դադարոմ է նաև ամսաթերթի հրատարակությունը Հալեպում:
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան