Ճանիկ Արամյան
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Ֆրանսիա
ՔԱՂԱՔ
(CITY)
Մարսել
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Ճանիկ Արամյան
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Ճանիկ Արամյան
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1862
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
4 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)
1862թ. վիմագրող, փորագրիչ, գրաձուլիչ, տառեր ստեղծող, տպագրիչ և տպարանատեր Ճանիկ Արամյանը, չկարողանալով հոգալ իր Փարիզի տպարանի հրատարակությունների ծախսերը, դադարեցնում է փարիզյան գործունեությունը և իր տպարանով տեղափոխվում Մարսել: Սակայն Մարսելում երկար չի կարողանում մնալ: «Դստերք առաքինիք» և «Ընդարձակ թվաբանություն» գրքերը տպագրելուց հետո 1864թ. գնում է Կ. Պոլիս: Դեռևս իր տպարանն այնտեղ վերահաստատելուց առաջ նշանակվում է Արքունի տպարանի վերատեսուչ և այնտեղ իր տառերով 1865թ. տպագրում մի ընդարձակ օրացույց: Ապա, թողնելով պետական պաշտոնը, հիմնադրում է իր սեփական տպարանը և 14 տարի եռանդուն աշխատանքով լույս ընծայում բազմաթիվ գրքեր, որոնց թվում Ծերենցի, Խրիմյանի, Դուրյանի, Սրվանձտյանի և այլոց աշխատությունները:
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան