Ս. Ամենափրկիչ վանքի
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Պարսկաստան
ՔԱՂԱՔ
(CITY)
Նոր Ջուղա
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Ս. Ամենափրկիչ վանքի
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Խաչատուր Կեսարացի
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
1638-
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
42 (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)
Նոր Ջուղայում հայերը հայտնվել են 1604թ. Շահ Աբաս թագավորի՝ Ջուղայի և շրջակա բնակավայրերի հայության տեղահանության հետևանքով։ 30-ական թթ. քաղաքի բնակչության թիվը 30.000 էր, այն դարձել էր վաճառաշահ, ծաղկուն քաղաք Հնդկաստանից Եվրոպա ձգվող առևտրական ճանապարհին։ Նպաստավոր պայմաններում հայերը կատարում են ոչ միայն տնտեսական, այլև մշակութային ձեռնարկներ. 1636թ. Մի խումբ նորջուղայեցիներ Խաչատուրի առաջնորդությամբ դիմում են Հռոմի պապին՝ խնդրելով Հռոմում հայկական տպարան հիմնելու թույլտվություն, սակայն մերժում են ստանում։ Խաչատուր Կեսարացին սկսում է հայերեն տառեր պատրաստելու և տպագրություն սկսելու աշխատանքները։ Ֆրանսիացի Տավերնիեն նշում է, որ տպատառերը ձուլելու համար մայրատառեր էր պատրաստել Հակոբջան Ջուղայեցին, որը համարվում էր «...մեխանիկայի մեծագույն հանճարը Պարսկաստանում»։Նրա, տեղի հոգևորականներ Հովհաննեսի, Միքայելի, Հովսեփի և այլոց հետ Խաչատուրը մեկուկես տարում ստեղծում է տպատառեր, տպագրական մամուլ, ներկ և 1638թ. տպագրում է Սաղմոսարանը։ Նոր Ջուղայի տպարանի պատմական նշանակությունն այն է, որ այն Միջին Արևելքի և Պարսկաստանի տարածքի առաջին տպարանն է, իսկ պարսկերեն առաջին գիրքը միայն 192 տարի անց է տպագրվել։ Սա թեև տպագրական արվեստի առումով զիջում էր եվրոպական հրատարակություններին, սակայն լիովին ինքնուրույն տպագրական գյուտի արդյունք էր և ոչ թե դրսից էր բերված, այլ ստեղծված էր զուտ հայկական միջավայրում։
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան