Հայկական Արաքս, Կիլիկիա Հայկական
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Ալեքսանդրիա, Կահիրե
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Հայկական Արաքս, Կիլիկիա Հայկական
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Հալեպյան Օննիկ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1899-1919
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Օննիկ Հալեպյանը 1899 թ. Ալեքսանդրիայում հիմնել է մի տպարանական ընկերություն ու տպարան «Արաքս» անվանումով՝ գործընկերներ ունենալով Յ. Շնորհքյանին, Մութաֆոֆին, Միհրան Տամատյանին, Էոժեն Փափազյանին և ուրիշների: Օ. Հալեպյանը 1906 թ. հաստատվել է Կահիրեում, «Արաքս» տպարանի անունը փոխել է «Կիլիկիա»ի և ապա «Հայկական»ի: Այս տպարանում են լույս տեսել «Շիրակ» (1906-1907), «Նոր ժամանակհեր» (3 թիվ, 1906), «Աւել» (1908), «Յայտագիր» (5 թիվ, 1912) և «Զարթօնք» (5 թիվ, 1919) լրագրերը, ինչպես նաև բազմաթիվ հատորներ և կանոնագրեր: Կահիրեի «Կիլիկիա» տպարանում լույս է տեսել Ավո-ի «Դարբինին երգը» (1906) և «Ազատ բեմ»ը (1906-1907):

  Գրակ· Թէոդիկ: Տիպ ու Տառ, Կ. Պոլիս, 1912.- էջ 188; Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.-Կահիրե, 2012.-թիւ 58; Հայ մամուլը Եգիպտոսի մէջ, Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.- Կահիրե, 2005.- էջ 42,54,64,82,124:

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան