Միսաք Գրիգորյանի
ԵՐԿԻՐ
(COUNTRY)
Վրաստան
ՔԱՂԱՔ
(CITY)
Ախալքալաք
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ
(NAME OF THE PRINTING HOUSE)
Միսաք Գրիգորյանի
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ
(PREVIOUS NAMES)
Մ. Խ. Գրիգորյանի
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ
(FOUNDER PUBLISHER)
Միսաք Գրիգորյանց
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ
(YEARS OF ACTIVITY)
XIX դարի վերջ
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ
(PRINTED BOOKS)
(ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
(HISTORY OF THE PRINTING HOUSE)

Ախալքալաքի առաջին տպարանն է:  Հիմնադրվել է XIX դարի վերջին Միսաք և Ալեքսանդր Գրիգորյան եղբայրների կողմից: Տպարանի սարքա­վո­րումները նրանք իրենց հետ բերել են Ախալցխայում գործող տպարաններից: 1905-1906թթ. նրանք Գերմանիայից ձեռք են բերել անգլիական տպագրա­կան նոր սարքավորումներ, մեքենաներ և վերազինել իրենց տպարանը: Սկզբնական շրջանում այստեղ տպագրվել են զանազան ազդագրեր, հայտարարություններ ու փաստաթղթերի ընդունված տպաձևեր, կատարվել են քաղաքացիական և զինվորական պատվերներ: Առաջին հրատարակված գիրքը «Ախալքալաքահայ Հայոց Ս. Մեսրոբեան և Ս. Սանդուխտեան ծխական երկսեռ երկդասեան ուսումնարանների 1905-1906, 1906-1907 եւ 1907-1908 թվականների հաշիւը» գիրքն է  (1908), ապա Միքայել Մութաֆյանի «Տանջանքի բովից» ար­ձակ ստեղծագործություն­ների ժողովածուն (1914), Վարդան Այվազյանի (Այվազի) «Կեանքի ճամբին (Մենության խոհեր)» գրքույկը (1914) և այլն: 1918թ. Թուրքերի՝ Ախալքալաք ներխուժելու պատճառով տպարանի սարքավորումները տեղափոխվել են Արդահան: Պատե­րազմից հետո Գրիգորյան եղբայրները վերադարձել են գաղթից և իրենց տպարանի սարքավորումները Արդահանից տեղափոխել են Ախալքալաք: Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո տպարանը պետակա­նացվել է և 1924-1925թթ. այնտեղ տպագրվող գավառային թերթի անունով կոչվել է «Կարմիր Ջավախք», որի հիմքի վրա, 1931թ. ստեղծվել է  Ախալքալաքի շրջանային տպարա­նը: Խորհրդային տարիներին իրենց պետականացված տպարանում շարունակել են աշխա­տել Միսաք և Ալեքսանդր Գրիգորյան եղբայրները, ովքեր կատարել են գրաշարի, տպա­գրի­չի ու սրբագրիչի պարտականություններ:

 

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
(COPYRIGHT)
Հայաստանի Ազգային գրադարան