Արարատ-(Ս. Դարբինյան)
ԵՐԿԻՐ Եգիպտոս
ՔԱՂԱՔ Կահիրե
ՏՊԱՐԱՆԻ ԱՆՈՒՆԸ Արարատ-Ս. Դարբինյան
ՆԱԽԿԻՆ ԱՆՈՒՆՆԵՐ Արարատ
ՀԻՄՆԱԴԻՐ ՏՊԱԳՐԻՉ Դարբինյան Սարգիս
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ 1895-1910
ՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ (ԳՐՔԵՐԻ ՑԱՆԿ)
ՏՊԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

   Տպարանը հիմնադրել է Սարգիս Դարբինյանը1895 թ·: Այն եղել է եգիպտահայ երրորդ տպարանը, որտեղ տպագրվել են զանազան լեզուներով գրքեր,տեղեկագրեր, տոմսեր, լրագրեր, հաշվեցույցներ, մահազդներ, հարսանեկան հրավերներ, հայտարարություններ և այլն: Տպարանը 1899-ին եղել է կազմատուն և թղթավաճառատուն: Հետագայում այն կոչվել է «Արարատ -Ս. Դարբինյան» տպարան: Սարգիս Դարբինյանը միևնույն ժամանակ եղել է Կահիրեի պետական տպարանում սրբագրիչ և տպագրիչ (Էլ-Մաթպաա Էլ-Էհլեյա-Պուլաք), նաև աշխատել է Կահիրեի ջրային ընկերությունում:
   Այստեղ հաջորդաբար տպագրվել երեք գրքույկ· «Կանոնագիր Խորենեան երկսեռ վարժարանի» (1895), Սարգիս Դարբինյանի «Հայերեն-արաբերեն գրպանի բառարան»-ը (1896) և Ավետիս Պալյանի «Մաթիլտ»-ը (1897):
   Այս տպարանում են տպագրվել «Մաժակ» (1898), «Փիւնիկ» (թիվ 1 և 2, 1, «Արշալոյս» (1899), «Նոր Օր» (1900), «Ժողովուրդ» (1903-1904թթ. մի շարք համարներ), «Աւել» (1909-1910) պարբերականները, նաև,  Հայկունի Մ.ի «Անեկդոտներ և ժողովրդային վէպիկներ»ը (1899), կանոնագրեր և տարեկան տեղեկագրեր:
   Տպարանը փակվել է 1910 թ·:

  Գրակ· «Արշալոյս» լրագիր.-Կահիրե,1899, թիվ 3; Հայ գիրքը Եգիպտոսի մէջ (1888-2011), Տոքտ. Ս. Ն. Պայրամեան.-Կահիրե, 2012.- էջ 267; «Ժողովուրդ», Կահիրե, 1904, թիվ 15,16; Թէոդիկ: Տիպ ու Տառ, Կ. Պոլիս, 1912.- էջ 188; Գարտաշյան Ա., Նյութեր Եգիպտոսի Հայոց  պատմության համար, Բ. հատոր.- Վենետիկ, 1982.- էջ 304

|ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ Հայաստանի ազգային գրադարան