1894-96թթ. արևմտահայությունը ենթարկվեց զանգվածային բռնությունների /համիդյան ջարդեր/։
Այդ դեպքերը իրենց արձագանքն են գտել ոչ միայն հայկական, այլև օտարերկրյա մամուլի էջերում։
Շտեմարանում ներկայացված են հոդվածներ, տեղեկատվական նյութեր՝ տպագրված 1894-95թթ.
ամերիկյան առաջատար New-York Evening Post, New-York Sun,New-York Herald, New-York Times,
New-York Daily News, New-York World և այլ պարբերականներում։ Այդ հրապարակումների կտրածոներով
բնիկ էվերեկցի ծնողների զավակ Արամայիս Վարդուկյանը /ծնվ. է Կ. Պոլսում, վախճ. է 1897թ.
Նյու Յորքում/ կազմել է երկու հավաքածու։ Նրա քույր Հայկանուշը 1925թ. հավաքածուները պահ է տվել
նյույորքաբնակ Հովհաննես և Սաթենիկ Թարխանյան ամուսիններին, ովքեր 1966թ. դրանք հանձնել են
Սովետական Հայաստանի կառավարությանը։ Շտեմարանում հղումներ են արվում այդ պարբերականների
կայքերին։
Հայոց Ցեղասպանության վերաբերյալ եվրոպական պարբերական մամուլում տարբեր լեզուներով
հոդվածներ են տպագրվել, որոնց կտրածոներով /1915թ. մայիսի 1-1917թ. հունիսի 17/ կազմված ժողովածուն`
Ազգային բյուրոյի սեփականությունը, հանձնվել է Հայաստանի ազգային գրադարանին:
There are 8 ways to find information in this collection: